Լոզանում շարունակվում են ձմեռային պատանեկան օլիմպիական երրորդ խաղերը:
Հունվարի 19 –ին 1, 5 կմ արագավազքւմ իր ունակությունները կդրսևորի Հայաստանի ներկայացուցիչ,աշոցքցի 16 –ամյա Սպարտակ Ոսկանյանը: Նա հունվարի 21 –ին կպայքարի 10կմ մրցատարծության դասական ոճում:
Լոզանում, նախորդ խաղերի համեմատ, մասնակից երկրների քանակը ութով ավելի է: Այս միջոցառմանը հայտավորվել են 79 երկրների ազգային օլիմպիական կոմիտեների 14 – 18 տարեկան 1872 մարզիկ –մարզուհիներ:
Պատանեկան սպորտի համաշխարհային ստուգատեսը կավարտվի հունվարի 22 –ին:
Նկարում ` Սպարտակ Ոսկանյանը